iWatch խելացի ժամացույցները կթողարկվեն երեք տարբերակով

Apple ընկերությունը պատրաստվում է թողարկել iWatch խելացի ժամացույցի միանգամից երեք տարբերակ, որոնցից մեկը կունենա 1,6 դյույմանոց էկրան, իսկ մյուս երկուսը՝ 1,8: Ընդ որում՝ ժամացույցներից մեկը կունենա շափյուղայից էկրան: Այս մասին հաղորդում է թայվանական Economic Daily News կայքը:

Նշենք, որ iWatch-ի մասին շրջող լուրերում հիմնականում նշվում է 1,6-1,8 դյույմ անկյունագիծը:

iwatch

Տարբեր կարծիքներ կան նաև iWatch-ի թողարկման ամսաթվի վերաբերյալ: Re/code վստահելի կայքը գրում է, որ նորույթը կներկայացվի ս.թ. հոկտեմբերին, սակայն նույն պարբերականը նշում է, որ Apple-ը հաճախ է անակնկալներ մատուցում: Իսկ վերլուծաբան Մինգ-Չի Կուոն վերջերս հայտարարեց, որ արտադրական որոշ խնդիրների պատճառով խելացի ժամացույցների արտադրությունը ս.թ. նոյեմբերից շուտ չի սկսվի:

Աղբյուրը՝ Macrumors. com