Gionee չինական ընկերության անունը նորից հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում. ընկերությունը, գերազանցելով սեփական ռեկորդը, ներկայացրել է աշխարհի ամենաբարակ սմարթֆոնը, որի հաստությունը 5,1 մմ է: Մոդելը կոչվում է Elife S5.1, երկարությունը և լայնությունը 139,8 × 67,4 մմ է:
Սմարթֆոնն ունի 4,8 դյույմանոց Super AMOLED-էկրան` HD-թույլատրությամբ, 1,2 ԳՀց Snapdragon 400 պրոցեսոր, 1 ԳԲ օպերատիվ հիշողություն: Ներքին հիշողությունը 16 ԳԲ է, Micro-SD-ի հնարավորություն չկա: Սմարթֆոնն ունի երկու տեսախցիկ` 8 ՄՊ և 5 ՄՊ մատրիցաներով:
Բարակության վատ կողմն այն է, որ հեռախոսի մարտկոցն այդքան էլ տարողունակ չէ` ընդամենը 2100 մԱ/ժ, որն ապահովում է վիդեոյի 9-ժամյա նվագարկում և կայքերի 6-ժամյա դիտում:
Նշենք, որ սմարթֆոնը վաճառվում է 325 դոլարով:
Աղբյուրը` androidinsider.ru