Գյուտարարների մի խումբ Intel-ի կողմից կազմակերպվող Make It Wearable խորագրով մրցույթին ներկայացրել է թռչող տեսախցիկ-թևնոցի կոնցեպտ:
Nixie կոչվող սարքն իրենից ներկայացնում է փոքրիկ տեսախցիկ, որին ամրացվում են «թռչող ոտքերը»: Սարքը պատրաստված է ճկվող, սակայն ամուր նյութից: Այն հեշտորեն ամրացվում է դաստակին և հանվում: Օգտագործողը կարող է ուղղակի պարզել ձեռքը և թևնոցը կսկսի ճախրել և լուսանկարներ անել:
Ստեղծողների խոսքով` Nixie-ն դուր կգա բոլոր նրանց, ովքեր ուզում են լուսանկարվել, սակայն չեն կարողանում կամ չեն ուզում «սելֆի» անել: