Առևտրային ցանցերը և դեղատները արգելափակում են Apple Pay-ը

Առևտրային ցանցերը և դեղատները արգելափակում են Apple Pay-ը

Չնայած նրան, որ շատ փորձագետներ, ինչպես նաև Բիլ Գեյթսը դրական էին գնահատում Apple Pay նոր ծառայությունը, իսկ որպես գործընկերներ նշվում էին MasterCard-ի և Amazon-ի անունները, նոր ծառայությունը խոչընդոտների է հանդիպում։
Ամերիկյան մանրածախ առևտրի ցանցերի զգալի մասը, ինչպիսիք են Wal-Mart-ը, Kmart-ը, 7-Eleven-ը և Best Buy-ը կփորձեն խոչընդոտել Apple-ի նոր ծագրին, քանի որ վերջինիս մրցակից են համարում: Դեռևս 2012թ. այս ընկերությունները կնքել են համաձայնագիր, ըստ որի՝ թողարկելու են CurrentC բջջային հավելվածը: Սպասվում է, որ այն դուրս կգա շուկա մյուս տարի: Եվ առայժմ այս խանութները, բնականաբար, չեն շտապում օգնել Apple Pay-ին իր տեղը գրավել և հաջողության հասնել ոլորտում:
1
Wal-Mart-ը և Best Buy-ը հաստատել են, որ իրենց խանութներում գնորդները չեն կարողանա օգտվել Apple Pay-ից: Բացի այդ՝ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի արևմտյան ափի Rite Aid ամենախոշոր դեղատների ցանցն իր NFC-ընթերցիչներում (reader) արգելափակել է Apple Pay-ի հետ աշխատելու հնարավորությունը: CVS դեղատների ցանցը ևս անջատել է Apple Pay-ը: Նշենք, որ Rite Aid-ը և CVS-ը նույնպես պատրաստվում են հաջորդ տարի համագործակցել CurrentC-ի հետ:
2
Բջջային վճարումների համար պայքարը ընթանում է 2 ճակատով՝ բանկերի և առևտրային ցանցերի միջև. կրեդիտ քարտերի արտադրողները և բանկերը աջակցում են Apple Pay-ին՝ հուսալով, որ դա կօգնի նրանց մեծացնել կրեդիտ քարտերով կատարվող գնումների թիվը: Միևնույն ժամանակ Apple-ի համար շատ դժվար է գործընկերներ գտնել․ ընկերության պաշտոնական կայքում նշվում է ընդամենը 34 ընկերություն (Chevron, McDonald’s, Nike, Subway և այլն): Մյուս կողմից ոչ մի բանկ չի աջակցելու CurrentC-ին, քանի որ այս համակարգը ստեղծվել է միջնորդից ազատվելու համար, և բանկը կորցնում է շահույթ ստանալու հնարավորությունը:

Թե ինչով կավարտվի պայքարը և ով կհաղթի, ցույց կտա միայն ժամանակը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ թողարկվել է iOS 8.1 օպերացիոն համակարգը, որն արդեն ունի Apple Pay-ի հնարավորություն։

Աղբյուրը՝ The Verge

Թեգեր: Apple, apple pay