Ինչպիսի տեսք կունենա Apple Watch-ի էկրանը iPhone-ի վրա (տեսանյութ)

iOS հավելվածների ծրագրավորող Լուկաս Մենգեն ներկայացրել է Apple Watch խելացի ժամացույցի ոճով iPhone-ի գլխավոր էկրանի նախատիպը:

Մենգեն պատմել է, որ ստեղծել է հավելվածը 9to5Mac հրատարակչության հոդվածից հետո, որտեղ հեղինակը հարցադրում էր կատարել, թե ինչպիսի տեսք կունենա Apple Watch-ի գլխավոր էկրանը՝ iPhone սմարթֆոններում: Մենգեի կարծիքով՝ Apple Watch-ի գլխավոր էկրանը Apple-ի սեպտեմբերի 9-ի շնորհանդեսի ամենահետաքրքիր գաղափարներից մեկն է և ավելի շատ է բավարարում iPhone օգտագործողների պահանջները, քան 4×6 էկրանը: Սարքի նախատիպը թույլ է տալիս փոքրացնել գլխավոր էկրանը՝ սմարթֆոնի բոլոր հավելվածները նայելու համար: Նախատիպի բաց կոդը Մենգեն տեղադրել է GitHub-ում:
1

Հիշեցնենք, որ Apple Watch-ը ներկայացվել է սեպտեմբերի 9-ին: Այն վաճառվելու է 3 տարբերակով՝ Apple Watch (պողպատե կաղապարով և շափյուղե ապակով), Apple Watch Sport (անոդացված ալյումինից և ամուր ապակուց), Apple Watch Edition (18 կարատանի վարդագույն և դեղին ոսկուց և շափյուղե ապակուց): Ժամացույցները կունենան 2 չափս՝ 38 և 42մմ անկյունագծով էկրաններով:

Apple Watch-ը շուկա դուրս կգա 2015թ.-ի սկզբին:


Աղբյուրը՝ lookatme.ru