Google-ը թողարկել է Google Fit հավելվածը

Google-ը թողարկել է Google Fit հավելվածը

nJCwbHnnWif9xlwN80xb3A-articleGoogle ընկերությունը թողարկել է Google Fit հավելվածը, որը նախատեսված է Android օպերացիոն համակարգի համար։ Ինչպես Apple-ի Health Kit-ը, հավելվածը հետևում է օգտագործողի առողջական տվյալներին ու մարզումներին։ Այն կարող է օգտագործվել առանձին և այլ հավելվածների հետ միասին։ Հավելվածը ներկայացվել է ս․թ․ հունիսին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Apple-ը AppStore-ից ժամանակավորապես ջնջեց երկու հավելված, որոնք օգտագործում էին HealthKit, դրանք էին կալորիաները հաշվող MyFitnessPal-ն ու Carrot Fit հավելվածը, որն օգնում էր հետևել քաշին և առաջարկում էր կարճ մարզանքների ծրագիր։ Ավելի ուշ ընկերությունը հայտարարեց, որ HealthKit-ի աշխատանքում խնդիրներ կային, որոնք վերացվեցին թարմացումներից մեկում։

Աղբյուրը՝ play.google.com