Թեստ․ ո՞ր սմարթֆոնի մարտկոցն է ամենաարագը լիցքավորվում

Բացի այն կարևոր պարամետրից, թե որքան է սմարթֆոնն աշխատում ավտոնոմ ռեժիմում, կարևոր է նաև ուշադրություն դարձնել նրան, թե որքան ժամանակում է լիցքավորվում դրա մարտկոցը։

Լիցքավորման ժամանակը զգալիորեն կարողացել է արագացնել Qualcomm ընկերությունը, որը ստեղծել է QuickCharge 2.0 տեխնոլոգիան։ Samsung Galaxy S5, Note 4, HTC One (M8), LG G3, Sony Xperia Z3, Moto X (2014) և մի քանի այլ մոդելներ համալրված են այս տեխնոլոգիայով։

Phonearena կայքի մասնագետները փորձարկում են անցկացրել ու պարզել հետևյալ արդյունքները․

charging-time-750x632Ինչպես տեսնում եք, հաղթող է դարձել Oppo N7 սմարթֆոնը, որը լիցքավորվում է 1 ժամ 22 րոպեում։

Աղբյուրը՝ PhoneArena.com