Հետազոտություն․ սմարթֆոնները վնասում են ողնաշարը

Հետազոտություն․ սմարթֆոնները վնասում են ողնաշարը

n_12292SMS-ներ գրող, Facebook-ի լրահոսը կարդացող կամ հեռախոսի մեկ այլ ծրագրով զբաղված օգտագործողները, ովքեր գլուխը պահում են կռացած վիճակում, ծանրաբեռնում են ողնաշարի այդ հատվածը։ Արդյունքում գլխի անբնական դիրքը ճնշում է գործադրում ողնաշարի ողջ երկայնքով, ինչն էլ ժամանակի ընթացքում առողջական խնդիրների է հանգեցնում։ Այս մասին գրում է Surgical Technology  ամսագիրը։

Հասուն մարդու գլուխը կանգնած դիրքում կշռում է միջինում 4,5–5,4  կիլոգրամ։ Այն դեպի ներքև կախելու դեպքում վզի ծանրաբեռնվածությունը զգալիորեն մեծանում է։ Այս եզրահանգմանը եկել է Նյու Յորքում ապրող վիրաբույժ Քենեթ Հանսրանջը։

Գլուխը 15 աստիճան դեպի առաջ խոնարհելու դեպքում գլխի ծանրությունը հասնում է 12,2 կգ-ի, 30 աստիճանի դեպքում՝ 18,1 կգ, իսկ 45 աստիճանի ժամանակ՝ 22,2 կգ։ Հանսրանջի խոսքով՝ նման ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել նույնիսկ ողնաշարի դիսկերի միջև ճողվածքի։

Բժիշկները նաև նշում են, որ սմարթֆոնների էկրանի լուսավորությունը խանգարում է ուղեղին քնելուց առաջ։ Արդյունքում՝ անհանգիստ քուն և առավոտյան վատ ինքնազգացողություն։

Աղբյուրը՝ Atlantic