Athos մարզահագուստն ամեն ինչ կպատմի ձեր մարզումների մասին

Athos մարզահագուստն ամեն ինչ կպատմի ձեր մարզումների մասին

Screenshot_1-630x443Athos մարզահագուստը ստեղծված է մարզումներն ավելի արդյունավետ դարձնելու համար: Այն պատրաստված է հատուկ կտորից, որը ձգվող է ու հարմարավետ և ներծծում է խոնավությունը` մաշկը թողնելով չոր: Athos-ի մեջ ներդրված են էլեկտրամիոգրաֆիլ սենսորներ, որոնք հետևում են կոնկրետ մկանների ակտիվությանը: Բացի այդ` շապիկում կան սրտի աշխատանքի և շնչառության երկուական սենսոր:

Մարզահագուստում ներդրված է նաև պրոցեսոր, որը հավաքում է սենսորների տվյալները, վերլուծում դրանք և Bluetooth-ով փոխանցում iPhone-ին: Վարժություն անելու ժամանակ պարզ երևում է, թե որ մկաններն են աշխատում, ինչքան են հաճախանում սրտի աշխատանքն ու շնչառությունը: Ընդ որում` մկանների ծանրաբեռնվածությունը երևում է տոկոսներով:

Athos-Core-Fitness-Tracking-Apparel-1

Athos1-630x354

0006-630x450

Athos-ը օգտակար է նաև յոգայի պարապմունքների համար, քանի որ այն ցույց կտա, թե որ մկաններն են ակտիվ և արդյոք ճիշտ եք կատարում վարժությունը:

Նշենք, որ մարզահագուստը կարելի է լվանալ մեքենայում: Այն պատվիրել հնարավոր է liveathos.com կայքում` $189 դոլարով: Առաքումը կատարվում է միայն դեպի ԱՄՆ և Կանադա, սակայն կարելի է օգտվել միջնորդ փոստային ծառայություններից, ինչպիսին է, օրինակ Pochtoy.com-ը: