Technics-ը կթողարկի շատ բարձր որակի երաժշտության պորտալ

n_11161Վերջերս Panasonic ընկերությւոնը որոշել է վերածնել Technics լեգենդար բրենդը, որը ժամանակին թողարկում էր Hi-Fi մակարդակի երաժշտական սարքեր: Այժմ Technics-ը կթողարկի ոչ միայն երկու նոր աուդիոհամակարգ, այլև շատ բարձր որակի երաժշտության պորտալ-խանութ:

Նոր նախագիծը կյանքի կկոչվի արդեն մի քանի ամսից` 2015-ի հունվարին: Կայքում տեղ գտած բոլոր երգերը կլինեն FLAC ֆորմատով և 24-բիտային թույլատրությամբ: Այս ֆորմատը չի «սեղմում» ֆայլերը, ինչպես դա անում է MP3 կամ այլ ավանդական ֆորմատները, ընդ որում` պահպանելով հաճախությունների ավելի լայն դիապազոն, քան սովորական CD-ները:

Սկզբնական շրջանում Technics օնլայն խանութը հասանելի կլինի միայն եվրոպական շուկայում: ԱՄՆ-ում արդեն գործում է Pono ծառայությունը, որը նույնպես վաճառում է FLAC ֆորմատով բարձրորակ երգեր:

Technics-ի վերջին երաժշտական գաջեթը վինիլային սկավառակների նվագարկիչն է, որը թողարկվել է 2010թ.: Իսկ 2015-ին Panasonic-ը, որը գնել է Technics-ը, կվերսկսի Hi-Fi սարքերի վաճառքը:

Աղբյուրը` TechCrunch