Jolla պլանշետը երեք օրում հավաքել է ավելի քան 1 մլն դոլար (տեսանյութ)

Jolla պլանշետը երեք օրում հավաքել է ավելի քան 1 մլն դոլար (տեսանյութ)

Jolla ֆիննական ընկերությունը, որը հիմնադրվել է Nokia-ի նախկին աշխատակիցների կողմից, Indiegogo համաֆինանսավորման հարթակում երեք օրում հավաքել է մեկ մլն դոլար` Jolla Tablet պլանշետի արտադրությունը սկսելու համար: Սա կարելի է ռեկորդ համարել:


Ի սկզբանե նախագծողները նպատակ ունեին հավաքել ընդամենը 380 հազար դոլար: Kickstarter-ու նախապատվեր ձևակերպելով` կարելի է ձեռք բերել պլանշետը 209 դոլարով:

20141117093832-single_tablet_front_landscape-multitasking 20141118091303-privacy-lifestyle

20141118002707-single_tablet_coc_final

20141116041206-hero

Սարքի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն աշխատում է անվճար ծրագրերով. օպերացիոն համակարգը Sailfish 2.0-ն է` հիմնված Meego-ի վրա, որի հիմքում էլ Linux-ն է:

Jolla Tablet-ն ունի 7,85 դյույմանոց էկրան` 2048 x 1536 թույլատրությամբ, քառամիջուկ Intel պրոցեսոր` 1,8 ԳՀց հաճախականությամբ, 2 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներքին հիշողություն, կա նաև microSD-ի հնարավորություն: Հիմնական տեսախցիկը 5 ՄՊ է, իսկ դիմայինը` 2 ՄՊ: Ինչ վերաբերում է մարտկոցի տարողությանը, ապա այն 4300 մԱ/ժ է:

Աղբյուրը`TechCrunch.com