2014-լավագույն Android-հավելվածները

2014-լավագույն Android-հավելվածները

google-play-store-nexus-5-3-750x422Google Play հավելվածների խանութում ամեն օր ավելացվում են բազմաթիվ նոր հավելվածներ, ու գտնել դրանց շարքում իսկապես օգտակար ծրագրեր շատ դժվար է: Սակայն Google ընկերությունը որոշել է օգնել օգտագործողներին՝ հրապարակելով 2014-լավագույն Android-հավելվածների ցանկը, որտեղ տեղ են գտել ոչ միայն վճարովի, այլև բազմաթիվ անվճար ծրագրեր:

Հետաքրքիր է, որ լավագույն հավելվածներից մեկն է ճանաչվել վերջերս ներկայացված Google Fit-ը, որը նախատեսված է օգտագործողի ֆիզիկական ակտիվությանը հետևելու համար:

Լավագույններից են ճանաչվել նաև MailBox, Shazam ծրագրերը, որոնք թողարկվել են վաղուց, սակայն ներառվել են այս ցանկում: Լավագույն հավելվածներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բաժիններ: Հավելվածներ, Տեխնո