Google ընկերությունը պատրաստվում է թողարկել Glass խելացի ակնոցի թարմացված տարբերակը 2015 թվականին: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Նոր սերնդի ակնոցը կունենա ավելի տարողունակ մարտկոց, ինչպես նաև ավելի հզոր Intel պրոցեսոր, սակայն մոդելն առայժմ պարզ չէ: Հնարավոր է, որ ակնոցում օգտագործվի Intel MICA չիպը: Ներկա պահին Glass-ն աշխատում է OMAP 4430 SoC երկմիջուկ պրոցեսորով, իսկ մարտկոցը 570 մԱ/ժ է, որը թույլ է տալիս ակնոցին աշխատել 1,5 ժամ:
Glass-ը նախկինում հասանելի էր միայն թեստավորման համար, սակայն 2014-ի սեպտեմբերին ակնոցները սկսեցին վաճառվել Google Play հավելվածների խանութում (գինը՝ 1500 դոլար):