Ստեղծվել է «խելացի» ծծակ

Ստեղծվել է «խելացի» ծծակ

410270Blue Maestro ընկերությունը մշակել է Pacifi կոչվող «խելացի» ծծակ, որն ունի սովորական սիլիկոնե ծծակի տեսք, սակայն կարողանում է հետևել երեխայի մարմի ջերմաստիճանին և փոխանցել տեղեկությունը ծնողների սմարթֆոնին Bluetooth-ի միջոցով:

Համապատասխան հավելվածը հավաքում և վերլուծում է տվյալները, բացի այդ՝ կարելի է մուտքագրել այն դեղամիջոցների մասին տվյալներ, որոնք տրվում են երեխային մրսածության ժամանակ և հետևել թե ինչպես են դրանք ազդում երեխայի ջերմաստիճանի վրա:

Հավելվածը կարող է նաև տեղեկացնել, որ երեխային դեղ տալու ժամանակն է: Եթե երեխան կորցրել է ծծակը բնակարանում, ապա այն շատ հեշտ է գտնել հավելվածի միջոցով. բավական է նշել հավելվածում, որ ծծակը կորել է, և այն ազդանշան կտա:

Հավելվածն աշխատում է iOS և Android օպերացիոն համակարգերում: Pacifi-ը մեկ մարտկոցով կարող է աշխատել մոտ մեկ տարի: Վաճառվում է սարքը $40 դոլարով, այլ մանրամասների համար այցելեք այստեղ:

Աղբյուրը՝ Economic Times