Motorola-ն պատրաստում է 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ ֆաբլետ

Motorola-ն պատրաստում է 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ ֆաբլետ

Վերջերս Motorola ընկերությունը թողարկել է Google Nexus 6 և Motorola DROID Turbo հզոր սմարթֆոնները, սակայն, PhoneArena-ն գրում է, որ շուտով կթողարկվի հզոր տեխնիակական պարամետրերով ևս մեկ նորույթ: Խոսքը Motorola DROID ֆաբլետի մասին է:

Սարքը վաճառքի դուրս կգա հաջորդ տարվա կեսերին: Տեխնիկական պարամետրերը նման կլինեն Nexus 6-ին, սակայն որոշ հարցերում ավելի հզոր կլինեն: Ֆաբլետը կստանա Qualcomm Snapdragon 810 պրոցեսոր՝4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: Սպասվում է, որ էկրանը կունենա 5,9 դյույմանոց էկրան՝ Quad HD թույլատրությամբ: Տեխնիկական այլ տվյալների մասին տեղեկություններ առայժմ հայտնի չեն:

Աղբյուրը՝ PhoneArena.com