Polaris-ը թողարկել է Wi-Fi-թեյնիկ

Polaris-ը թողարկել է Wi-Fi-թեյնիկ

411057 (1)Polaris ընկերությունը ներկայացրել է PWK 1792CGL Wi-Fi-թեյնիկ, որը կարելի է հեռակառավարել IOS կամ Android օպերացիոն համակարգով: Դրա համար անհրաժեշտ է տեղադրել «Polaris. Умный чайник» հավելվածը:

Հավելվածն ունի 12 ավտոմատ մուլտիծրագրեր, որոնք թույլ են տալիս ընտրել ջրի ջերմաստիճանը՝ մի քանի տեսակի թեյ ու սուրճ պատրաստելու համար: Հավելվածն ունի նաև մանկական սնունդ պատրաստելու համար տաքացվող ջրի ռեժիմ:

Երբ ջուրը պատրաստ լինի, հավելվածը կզգուշացնի օգտագործողին այդ մասին: Ընդ որում՝ թեյնիկին կարելի է միանալ միաժամանակ երկու սարքերից: Բջջային հավելվածն ունի մի քանի օգտակար ֆունկցիաներ, որոնք թեյնիկն օգտագործելը դարձնում են հարմար ու պարզ:

Թեյնիկը նախատեսված է առավելագույնը 1,7լ. ծավալով ջրի համար: Սարքը վաճառքի դուրս կգա այս ամսվա ընթացքում՝ 6999 ռուբլիով:

Աղբյուրը՝ Polaris