Lenovo-ն թողարկել է երկու Intel-չիպերով սմարթֆոն

Lenovo-ն թողարկել է երկու Intel-չիպերով սմարթֆոն

l_10327Չինական Lenovo ընկերությունը հայտարարել է, որ շուտով կթողարկվի նոր միջին բյուջետային սմարթֆոն, որը կունենա երկու Intel չիպ և նախատեսված կլինի օնլայն վաճառքի համար: Մեկը կծառայի որպես հիմնական պրոցեսոր, իսկ մյուսը կապահովի բջջային կապը՝ ներառյալ LTE-Advanced ցանցերում:

Անցնող տարում Qualcomm-ը բառացիորեն դարձավ նման լուծումների շուկայում մենաշնորհն իր ձեռքը վերցրեց. ընկերության չիպերն իրենց հեռախոսներում էին տեղադրում գրեթե բոլոր արտադրողները, իսկ Broadcom և Ericsson մրցակից ընկերությունները, չդիմանալով մրցակցությանը, հայտարարեցին, որ դուրդ են գալիս շուկայից:

Նշենք, որ վերջերս Samsung-ը ևս օգտագործեց Intel կապի ապահովման չիպ Galaxy Alpha սմարթֆոնում, սակայն որպես պրոցեսոր ընտրեց սեփական մշակման Exynos չիպը: Lenovo-ն առայժմ չի հաղորդում, թե երբ վաճառքի դուրս կգա երկու չիպ ունեցող մոդելը: Ամենայն հավանականությամբ, այն կներկայացվի ԱՄՆ-ում հունվարին կայանալիք CES ցուցահանդեսին:

Աղբյուրը՝ The Wall Street Journal

Բաժիններ: Mobile, Tech, Համալրիչներ
Թեգեր: Intel, Lenovo, չիպ