Sengled Snap լամպն ունի անվտանգության ներդրված տեսախցիկ

Sengled Snap լամպն ունի անվտանգության ներդրված տեսախցիկ

412478Ցանկության դեպքում լուսադիոդային լամպի մեջ կարելի է տեղադրել բավական հետաքրքիր իրեր։ Օրինակ՝ Sengled Snap լամպը, որն ունի BR30 ֆորմատ, ունի անվտանգության ներդրված տեսախցիկ, որը կարողանում է նկարահանել HD-վիդեո։ Սարքն ունի շարժման սենսոր, որով կարողանում է գտնել անկոչ հյուրերին։ Լամպը համալրված է նաև միկրոֆոնով և բարձրախոսով, ու սա դեռ ամենը չէ․ Sengled Snap-ն ունի դեմքերի ճանաչման ֆունկցիա։

Առայժմ Sengled Snap-ն ունի նախատիպի կարգավիճակ, ու չի հաղորդվում, թե երբ սարքը դուրս կգա վաճառքի։

Աղբյուրը՝ Electronic House