CES 2015. LG-ն ներկայացրել է G Flex 2 կոր էկրանով սմարթֆոնը

CES 2015. LG-ն ներկայացրել է G Flex 2 կոր էկրանով սմարթֆոնը

4_LG_G_Flex_2-750x496LG ընկեությունը CES 2015 ցուցահանդեսին ներկայացրել է երկար սպասված G Flex 2 սմարթֆոնը, որն ունի շատ լավ դիզայն և հարմար է օգտագործման մեջ: Սարքը կորացած է 4 կողմից, այնպես որ անկյունները մի փոքր բարձր են: Հեռախոսը կվաճառվի սև և կարմիր գույներով: 

5_LG_G_Flex_2_Size-750x444

6_LG_G_Flex_2_Size-750x394

4_LG_G_Flex_2-750x496

3_LG_G_Flex_2-750x496

2_LG_G_Flex_2-750x496

7_LG_G_Flex_2_Size-750x423

The Verge-ը գրում է, որ G Flex 2-ն առաջին մոդելն է, որն ունի 2 ԳՀց հաճախականությամբ ութամիջուկ 64 բիտային Qualcomm Snapdragon 810 պրոցեսոր: Օպերատիվ հիշողությունը 2 կամ 3 ԳԲ է, իսկ ներքին հիշողությունը՝ 32 ԳԲ: Սարքն աշխատում է Android Lollipop օպերացիոն համակարգով: 

G Flex 2-ի ամրությունն ապահովում է Corning Gorilla Glass 3 ապակին, որը 20%-ով ավելի ամուր է, քան նախորդ սերնդի Gorilla-ն: Սմարթֆոնի մարտկոցը 3000 մԱ/ժ է, այն կիսով չափ լիցքավորվում է 40 րոպեի ընթացքում: Հատուկ ժեստի միջոցով կարելի է սելֆի նկարել:

Թե երբ մոդելը դուրս կգա վաճառքի, առայժմ հայտնի չէ: