Ոսկուց պատրաստված Apple Watch-երի պատճառով Apple-ի խանութներում կտեղադրվեն հատուկ սեյֆեր

apple-watch-digital-crown-580-90Apple Watch խելացի ժամացույցների թողարկմանն ընդառաջ Apple ընկերությունը անվտանգության լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում՝ իր Apple Store խանութներում տեղադրելով հուսալի սեյֆեր։ Վերլուծաբանների խոսքով՝  18 կարատանոց ոսկե կաղապարով Apple Watch Edition մոդելների արժեքը կհասնի $5 000 դոլարի։

9to5Mac-ը գրում է, որ Apple Watch Edition մոդելները վաճառելու համար խանութներում տեղադրվող հատուկ սեյֆերը հնարավորություն կտան ոչ աշխատանքային ժամերին դրանցում պահել ցուցադրական մոդելները։ Սեյֆերը համալրված են նաև Apple Watch MagSafe տեխնոլոգիայով, որի միջոցով գիշերային ժամերին ժամացույցները լիցքավորվում են։

Սպասվում է, որ Apple Watch-ի վաճառքը կմեկնարկի արդեն ապրիլին։ Բացի սեյֆերից՝ խանութներում կտեղադրվեն հատուկ կշեռքներ, որոնք թույլ կտան կշռել ոսկուց պատրաստված մոդելները։

Աղբյուրը՝ 9to5Mac