Windows 10-ն արդեն կարելի է փորձել նաև սմարթֆոնում

Windows 10-ն արդեն կարելի է փորձել նաև սմարթֆոնում

l_12942Microsoft ընկերությունն սկսել է Windows 10 օպերացիոն համակարգի բջջային տարբերակի բաց թեստավորում։ Առայժմ ՕՀ-ը կարելի է տեղադրել Nokia-ի և Microsoft-ի սահմանափակ թվով մոդելների վրա։

Թեստավորմանը մասնակցելու համար անհրաժեշտ է Windows հավելվածների խանութից բեռնել Windows Insider ծրագիրն ու գրանցվել Microsoft-ի հաշվով։ Սմարթֆոնների համար նախատեսված Windows 10-ը բավական նման է համակարգչային ու Xbox One-ի համար նախատեսված տարբերակներին։ Օգտակար նորամուծություններից են սմարթֆոնի ու համակարգչի միջև ծանուցումների սինքրոնիզացիան ու ավելի հասկանալի և պարզ մենյուն։

Բացի այդ՝ Skype-ն արդեն ոչ թե առանձին հավելված է, այլ խորապես ինտեգրված է օպերացիոն համակարգում, ինչպես iMessage-ն ու FaceTime-ը iOS-ում։

Microsoft-ի ներկայացուցիչները նշում են, որ սա նոր ՕՀ-ի ցուցադրական տարբերակն է, որտեղ դեռ չկան նախատեսվող բոլոր ֆունկցիաները։ Այնուամենայնիվ, ՕՀ-ը կարող են փորձարկել Lumia 630, 635, 636, 638, 730 կամ 830 մոդել օգտագործողները։

Աղբյուրը՝ TechCrunch