Samsung-ը խոստանում է հեղափոխություն անլար լիցքավորման ոլորտում

Samsung-ը խոստանում է հեղափոխություն անլար լիցքավորման ոլորտում

n_13412Samsung ընկերության ներկայացուցիչներն ակնարկ են արել, որ մարտի մեկին ներկայացվելիք դրոշակակիր նոր մոդելը՝ Galaxy S6-ը կունենա անլար լիցքավորման հնարավորություն։ Նորույթը ներկայացվելու է Բարսելոնայում անցկացվելիք MWC ցուցահանդեսին։

Ընկերության բլոգներից մեկում՝ Samsung Tomorrow-ում վերջերս նյութ հրապարակվեց անլար լիցքավորման մասին, որտեղ նշվում էր սարքերի մասին, որոնք տեղադրվում են ցանկացած սմարթֆոնում և ապահովում անլար լիցքավորում։ .

Նշենք, որ ընկերության նախորդ սերնդի դրոշակակիրները՝ Galaxy S4-ն ու Galaxy S5-ը, ապահովում են անլար լիցքավորում միայն լրացուցիչ աքսեսուարների միջոցով։

Աղբյուրը՝ Samsung

Բաժիններ: Mobile, Tech, Տեխնոլոգիա