Google-ը ստեղծում է սննդի համար նախատեսված Instagram

Google-ը ստեղծում է սննդի համար նախատեսված Instagram

Google-Tablescape-3.@750Անցած ամիս Google-ը գնեց Odysee հավելվածը, որը թույլ է տալիս պահպանել լուսանկարներն ու տեսանյութերը ինչպես Android, այնպես էլ iOS-սմարթֆոններում։ Մշակողների թիմն, ընդ որում, ներառվել է Google+ սոցցանցի կազմում։ Կարելի է ենթադրել, որ Google-ն այս քայլով ցանկանում է ստեղծել Instagram-ի հետ մրցակցող հավելված։

Android Police-ը գրում է, որ Google-ն իսկապես աշխատում է նոր սոցցանցի ստեղծման վրա, որը կկոչվի Tablescape և կլրացնի Google+ սոցցանցին։ Ամենահետաքրքիրն այն է, որ Tablescape-ը նախատեսված է լինելու ուտեստների նկարներ հրապարակելու համար։

Աղբյուրը՝ Android Police

Թեգեր: Google, Instagram, Tablescape