Ինչպես հասկանալ, որ հեռախոսը մի կողմ դնելու ժամանակն է (տեսանյութ)

o-SMARTPHONE-facebook.@750Շատ հարցերում սմարթֆոններն ավելի խելացի են մարդկանցից։ Օրինակ՝ կարող են անսխալ հաշվարկել, հետևել մարտկոցի, օպերատիվ հիշողության աշխատանքին ու նաև հետևել, թե արդյոք դուք կախվածության մեջ եք ձեր սմարթֆոնից, թե ոչ։

Խոսքն Instant — Quantified Self հավելվածի մասին է, որն աշխատում է ֆոնային ռեժիմում և հավաքում է վիճակագրություն։ Հավելվածը «գիտի», թե որքան եք դուք զբոսնում, ինչ ակտիվությամբ եք օգտագործում հեռախոսը և այլն։ Այնուհետև հավելվածն անողոքաբար կասի ձեր մասին ողջ ճշմարտությունն ու կպատմի, թե ինչքան եք դուք կախված ձեր հեռախոսից և ինչքան տեղ է այն զբաղեցնում ձեր առօրյայում։

Instant — Quantified Self ծրագիրն ունի լրացուցիչ հնարավորություններ, ինչպես, օրինակ, էկրանի ամենօրյա unlock-ների քանակի հաշվարկը։ Կարող եք նաև ծրագրի միջոցով սահմաններ դնել, և հավելվածը կտեղեկացնի, եթե դրանք անցնեք։ Հավելվածն անվճար է, կարող եք բեռնել այստեղից։