MWC 2015. Samsung-ը ներկայացրել է Galaxy S6-ն ու S6 edge-ը (տեսանյութ)

MWC 2015. Samsung-ը ներկայացրել է Galaxy S6-ն ու S6 edge-ը (տեսանյութ)

Samsung ընկերությունը րոպեներ առաջ MWC 2015 ցուցահանդեսին ներկայացրեց իր նոր դրոշակակիր մոդելները՝ Galaxy S6-ը և S6 edge-ը։

Samsung Galaxy S6-ն ունի 5,1 դյույմանոց Super AMOLED էկրան՝ Quad HD թույլատրությամբ (2560 x 1440 պիկսել)։ Samsung Galaxy S6 edge-ն ունի նման պարամետրեր, սակայն էկրանը երկու կողմից կորացած է: Էկրանը պաշտպանված է Gorilla Glass 4-ով:

Սարքերի պրոցեսորները ութամիջուկ են. 4 միջուկ ունեն 2,1 ԳՀց հաճախականություն, իսկ մյուս չորսը՝ 1,5 ԳՀց: Օպերատիվ հիշողությունը 3 ԳԲ է, իսկ ներքինը՝ 32, 64 կամ 128 ԳԲ:

Սարքերն ունեն LTE Cat6, Wi-Fi (802.11 a/b/g/n/ac, 2,4/5 ԳՀց), Bluetooth 4.1, USB 2.0, NFC մոդուլներ: Սմարթֆոններն ունեն անլար լիցքավորման հնարավորություն, իսկ 10 րոպե լիցքավորումն ապահովում է 4-ժամյա աշխատանք: Արտադրողի խոսքերով՝ մարտկոցը լիցքավորվում է երկու անգամ ավելի արագ, քան iPhone 6-ի դեպքում է:

Samsung Galaxy S6-ն ու S6 edge-ը դուրս կգան վաճառքի ապրիլի 10-ին հինգ գույներով՝ սպիտակ, սև, ոսկեգույն, երկնագույն, կանաչ ու ոսկեգույն:

Samsung Galaxy S6-ի և Galaxy S6 edge-ի տեխնիկական տվյալները.

Բջջային կապ. LTE Cat.6 (300/50 Мбит/c)
Օպերացիոն համակարգ. Android 5.0 (Lollipop)
Էկրան. 5,1 դյույմանոց Quad HD (2560×1440 պիկսել) 577ppi, Super AMOLED
Պրոցեսոր. ութամիջուկ պրոցեսոր
Հիշողություն. 3 ԳԲ օպերատիվ LPDDR4, 32/64/128 ԳԲ ներքին
Տեսախցիկ. 16 ՄՊ հիմնական, 5 ՄՊ դիմային
Մոդուլներ. Wi-Fi (802.11 a/b/g/n/ac, 2,4/5 ԳՀց), Bluetooth 4.1, ANT+, USB 2.0, NFC
Սենսորներ. արագաչափ, լուսավորության և մոտեցման սենսորներ, գիրոսկոպ, կողմնացույց, բարոմետր, մատնահետքի սկաներ, սրտի աշխատանքի սենսոր
Մարտկոց. 2550 մԱ/ժ, 2600 մԱ/ժ
Անլար լիցքավորում
Չափսերն ու քաշը. 143,4 x 70,5 x 6,8 մմ, 138 գրամ, 142,1 x 70,1 x 7 մմ, 132 գրամ:

Աղբյուրը՝ theverge.com