DigitalGlobe-ը մեծացրել է արբանյակային նկարների թույլատրությունը մինչև 30 սմ

DigitalGlobe-ը մեծացրել է արբանյակային նկարների թույլատրությունը մինչև 30 սմ

7c57e677332a944b6144e91c12785b76DigitalGlobe ամերիկյան ընկերությունը, որը զբաղվում է արբանյակային լուսանկարների մատակարարմամբ, հայտարարել է, որ շուտով տրամադրելու է WorldView-3 տիեզորական սարքի նկարներ՝ 30 սմ թույլատրությամբ։

Ըստ DigitalGlobe-ի՝ նման բարձր թույլատրությամբ նկարները կհեշտացնեն այն ընկերությունների աշխատանքը, որոնք զբաղվում են նավթահանությամբ, գյուղատնտեսությամբ և այլն։

Շատ ընկերություններ մինչ այժմ օգտագործում էին աերոլուսանկարներ, որոնք համեմատաբար ավելի աղոտ են, քան 30 սմ թույլատրությամբ նկարները։ Աերոլուսանկարները «30 սմ-անոց» լուսանկարներով փոխարինելու գործընթացը հաստատվել է National Imagery Interpretability Rating Scale (NIIRS) ռեյտինգային համակարգի կողմից։

Աղբյուրը՝ DigitalGlobe