Huawei-ը՝ Nexus-ի հաջորդ արտադրող

Huawei-ը՝ Nexus-ի հաջորդ արտադրող

Nexus-9Վերջերս համացանցում նորություն էր տարածվել, որ Google-ն իր Nexus շարքի 2015 թվականի մոդելները պատվիրելու է երկու արտադրողի՝ որոնցից մեկը հարավ-կորեական LG ընկերությունն է, իսկ մյուսն ինչ-որ ընկերություն Չինաստանից։

Այսօր չինական հետազոտական ISuppli ընկերության տնօրեն Քևին Յանգը հաստատել է այդ լուրը` նշելով, որ հաջորդ Nexus-ը կարտադրվի Huawei ընկերության կողմից։

Մեր օրերում Huawei-ը չինական բջջային շուկայի ամենախոշոր խաղացողներից մեկն է և Xiaomi ընկերության հիմնական մրցակիցը, իսկ համաշխարհային շուկայում զիջում է միայն Apple, Samsung և շատ քիչ՝ Lenovo ընկերություններին։ Նախորդ տարի ընկերությունը թողարկել է երկու այնպիսի բարձրակարգ սմարթֆոններ, ինչպիսիք են Ascend Mate 7-ը և Honor 6 Plus-ը։ Այսինքն` Huawei-ն ունակ է թողարկել ցանկացած մակարդակի և որակի արտադրանք։

Այժմ, երբ հաստատվել է, որ Huawei-ը կլինի Nexus-ի հաջորդ արտադրողներից, հարց է ծագում՝ արդյո՞ք Google-ը կօգտագործի Huawei Kirin նորագույն չիպերն իր սարքերում։

Աղբյուրը՝ china-review.com.ua

Բաժիններ: Mobile, Tech
Թեգեր: Google, Huawei, Lenovo, Nexus