Նոր MacBook Air-ը կցուցադրեն մարտի 9-ին

Նոր MacBook Air-ը կցուցադրեն մարտի 9-ին

l_11645Մարտի 9-ին կայանալիք միջոցառմանը Apple ընկերությունը կներկայացնի MacBook Air-ի նոր մոդելը։ The Wall Street Journal-ը գրում է, որ նոր 12 դյույմանոց էկրանով MacBook Air-ը վաճառքի դուրս կգա արդեն այս տարվա երկրորդ եռամսյակում։

Հիշեցնենք, որ Worldwide Developers Conference (WWDC) համաժողովին Apple-ը սովորաբար ներկայացնում է նոր մաքբուքներ։ Սպասվում է, որ նոր մոդելը կներկայացվի Spring Forward շնորհանդեսին։

Լրատվամիջոցներին ուղարկված հրավերում մանրամասներ չեն նշվում։ Նախատեսվում է, որ միջոցառմանը կներկայացվեն նաև Apple Watch խելացի ժամացույցի մասին նոր տվյալներ։

12 դյույմանոց Retina-էկրանով MacBook-ի մասին լուրերը պտտվում են դեռ անցած տարվանից։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նոութբուքը կլինի ավելի բարակ, կունենա Retina-էկրան և կներկայացվի մի քանի գույներով, այդ թվում՝ ոսկեգույն։

Աղբյուրը՝ The Wall Street Journal

Բաժիններ: Tech, Համակարգիչներ