Սմարթֆոններում կհայտնվեն եռաչափ սկաներներ

3D տպագրությունն օրեցօր ավելի մեծ տարածում է գտնում, իսկ տպիչներն ավելի մատչելի են դառնում։ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ստեղծել են ոչ թանկարժեք չիպ, որը ցանկացած սմարթֆոն կարող է  վերածել շարժական 3D-սկաների։ Դա թույլ կտա արագորեն ստեղծել ցանկացած առարկայի եռաչափ մոդելն ու այն տպագրել եռաչափ տպիչով։

Հեղինակների խոսքով՝ սկանավորման ճշգրտությունը շատ բարձր է։ Չիպը ստացել է NCI անունը (nanophotonic coherent imager), այն ունի շատ փոքր չափսեր, այնպես որ կարող է տեղադրվել ցանկացած սմարթֆոնում։

Սարքը ճանաչում է առարկաները LIDAR լազերային համակարգի միջոցով (ներկա պահին այն օգտագործվում է Google-ի կողմից՝ տարածքների համայնապատկերները ստեղծելու համար)։ Միկրոլազերների լույսն արտացոլվում է առարկայից, ինչը թույլ է տալիս համակարգին հասկանալ դրա ձևը։

Աղբյուրը՝ engadget