HTC-ն պաշտոնապես ներկայացրել է One M9+-ը

HTC-ն պաշտոնապես ներկայացրել է One M9+-ը

HTC ընկերությունը ներկայացրել է One M9+ նոր դրոշակակիր սմարթֆոնը, որը չափսերով մի փոքր ավելի մեծ է, քան HTC One M9-ը։ Մոդելն ունի նաև մատնահետքի սկաներ, որը ներկառուցված է Home կոճակի մեջ։ Հիմնական տեսախցիկն ունի լրացուցիչ Duo Camera, ինչպես նախորդ տարի թողարկված HTC One M8-ը, ավելի մեծ թույլատրությամբ էկրան և ավելի հզոր տեխնիկական տվյալներ։

HTC One M9+-ի էկրանը 5,2 դյույմանոց է՝ Quad HD թույլատրությամբ (1440 x 2560 պիկսել)։ Համեմատության համար նշենք, որ HTC One M9-ն ունի 5 դյույմ անկյունագիծ՝ Full HD 1080p թույլատրությամբ (1080×1920 պիկսել)։ Որպես պրոցեսոր օգտագործվում է 64-բիտանոց ութամիջուկ MediaTek MT6795T չիպ՝ 2,2 ԳՀց հաճախականությամբ։ Օպերատիվ հիշողությունը 3 ԳԲ է, իսկ ներքինը՝ 32 ԳԲ։ Հիմնական տեսախցիկը 20 ՄՊ է։

Սմարթֆոնն աշխատում է Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով, չափսերն են՝ 150,99 x 71,99 x 9,61 մմ։ Մոդելը վաճառվելու է երեք գույներով՝ մուգ մոխրագույն, ոսկեգույն և բաց մոխրագույն։ HTC-ն առայժմ ներկայացրել է One M9+-ը միայն Չինաստանում։ Թե երբ այն հասանելի կլինի նաև այլ երկրներում և որքանով կվաճառվի, առայժմ պարզ չէ։

Աղբյուրը՝ HTC

Բաժիններ: Մոբայլ