Apple Watch-ի դիֆիցիտն առաջացել է բաղադրիչներից մեկի խոտանի պատճառով

Apple-ի Watch խելացի ժամացույցի վաճառքի դիֆիցիտը կապված է Taptic Engine վիբրաշարժիչի անսարքության հետ։ Արտադրությունը սկսելուց հետո ս․թ․ փետրվարին պարզ դարձավ, որ չինական AAC Technologies Holdings-ի արտադրության շարժիչը ժամանակի ընթացքում կոտրվում է ու շարքից դուրս գալիս։

Հետազոտություն անցկացնելուց հետո Apple-ը ստիպված եղավ ոչնչացնել առաջին խմբաքանակից մի քանի օրինակ։

Taptic Engine-ը կարևոր դեր է տանում ժամացույցում, քանի որ օգտագործողին տեղեկացնում է զանգերի, հաղորդագրությունների և այլ ծանուցումների մասին։ Թերությունը հայտնաբերելուց հետո Apple-ը տիպված եղավ շարժիչի ամբողջ խմբաքանակը պատվիրել մյուս գործընկերոջը՝ ճապոնական Nidec Corp.-ին, որին էլ ժամանակ է պետք արտադրական գործընթացը կազմակերպելու համար։

Աղբյուրը՝  The Wall Street Journal