Vital-Radio խելացի տունը կհետևի բնակիչների առողջությանը

Vital-Radio խելացի տունը կհետևի բնակիչների առողջությանը

Ժամանակակից «խելացի» տները կարողանում են անընդմեջ հետևել տան օդի ջերմաստիճանին ու որակին՝ օգտագործելով այդ տվյալները բնակիչների հարմարավետությունը հնարավորինս մեծացնելու համար: Սակայն շուտով այդ խելացի համակարգերը կկարողանան հետևել հենց բնակիչների առողջական վիճակին՝ սրտի աշխատանքին ու շնչառության հաճախականությանը: Նման տեխնոլոգիա են մշակել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները:

Capture2

Համակարգը կկարողանա պատասխանել նաև հետևյալ հարցերին. «Արդյո՞ք իմ սրտի աշխատանքն ու շնչառությունը համապատասխանում են նորմերին», «Արդյո՞ք նորմալ է երեխաս շնչում քնած ժամանակ» և այլն:

Մոնիտորինգը կատարվում է առանց սարքերի հետ շփվելու անհրաժեշտության: MIT-ի մշակած Vital-Radio սարքը կարողանում է հետևել շնչառությանն ու սրտի աշխատանքին՝ առանց մարդու մարմնի հետ ֆիզիկական կոնտակտ ունենալու:Capture

Vital-Radio-ն բնականոն աշխատում է նույնիսկ այն ժամանակ, երբ տանը գտնվում է մի քանի հոգի: Ինստիտուտի գիտնականներն արդեն փորձարկել են սարքը 14 մարդկանց վրա: Պարզվել է սարքն աշխատում է մարդուց առավելագույնը 8 մետր հեռավորության դեպքում, և պատերն անգամ չեն խանգարում: Շնչառության հաճախականությունը չափվում է 99,3% ճշտությամբ, իսկ սրտի աշխատանքը՝ 98,5%:

Աղբյուրը՝ MIT