Apple-ը ներկայացրել է նոր MacBook Pro Retina-ն ու iMac-ը

Apple-ը ներկայացրել է նոր MacBook Pro Retina-ն ու iMac-ը

Apple-ը թողարկել է 15 դյույմանոց MacBook Pro, որն ունի նոր Force Touch տեխնոլոգիա։ Ընկերությունը նաև իջեցրել է iMac-ի գինը՝ ավելացնելով երկրորդ կարգաբերումներ։

Նոութբուքի բազային մոդելն ունի քառամիջուկ Intel Core i7 պրոցեսոր՝ 2.2 ԳՀց հաճախականությամբ (Turbo Boost մինչև 3.4 ԳՀց), 16 ԳԲ օպերատիվ և 256 ГБ ներքին հիշողություն։ Ավտոնոմ աշխատանքի ժամանակը դարձել է 8-9 ժամ։ Նոութբուքը վաճառվում է $1999-ով։

macbook_Pro_retina

Նոութբուքի ավելի հզոր տարբերակն ունի քառամիջուկ Intel Core i7 պրոցեսոր՝ 2.5 ԳՀց հաճախականությամբ (Turbo Boost մինչև 3.7 ԳՀց), 16 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներքին հիշողություն։ Մարտկոցի լիցքը բավարարում է 9 ժամ։ Մոդելի արժեքն է $2499։

Նախկինում Apple Store-ում վաճառվում էր iMac՝ Intel Core i5 պրոցեսորով (3.5 ԳՀց հաճախականություն, Turbo Boost մինչև 3.9 ԳՀց), 8 ԳԲ օպերատիվ և 1 ՏԲ Fusion Drive ներքին հիշողություն։ Այժմ վերոնշյալ մոդելը վաճառվում է $2299-ով՝ նախկին $2499-ի փոխարեն։

imac_27_5k_retina_display

Նոր ավելի թույլ տվյալներով համակարգիչն ունի Intel Core i5 պրոցեսոր՝ 3.3 ԳՀց հաճախականությամբ (Turbo Boost մինչև 3.7 ԳՀց), 8 ԳԲ օպերատվի հիշողություն և 1 ՏԲ ներքին։ Համակարգիչը վաճառվում է $1999-ով։

Բաժիններ: Համակարգչային