Asus ընկերությունը ներկայացրել է հզոր սելֆի-սմարթֆոն

Asus ընկերությունը ներկայացրել է հզոր սելֆի-սմարթֆոն

Asus ընկերությունը ներկայացրել է բավական հզոր ZenFone Selfie մոդելը, որը, ըստ Focus Taiwan կայքի, վաճառքում կհայտնվի հուլիսին։ Սմարթֆոնն ունի երկու 13 ՄՊ տեսախցիկներ, որոնցից յուրաքանչյուրը համալրված է լուսադիոդային լուսարձակմամբ և լազերային ավտոֆոկուսով։ Սա առաջին սելֆի-սմարթֆոնն է, որն ունի լազերային ավտոֆոկուսով դիմային տեսախցիկ։

Սմարթֆոնի տեխնիկական տվյալները բավական լավն են․ էկրանը 5,5 դյույմանոց է՝ 1080 x 1920 թույլատրությամբ, պրոցեսորը՝ Qualcomm Snapdragon 615։ Սարքն ունի 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, աշխատում է LTE ցանցերում։

Սմարթֆոնն աշխատում է Android Lollipop օպերացիոն համակարգով։ Առայժմ սմարթֆոնի գինը չի հայտարարվել, սակայն, ամենայն հավանականությամբ, այն չի գերազանցի 300 դոլարը։

Աղբյուրը՝ http://androidinsider.ru/

Բաժիններ: Մոբայլ