Apple-ը ներկայացրեց իր երաժշտական ծառայությունը

Apple-ը ներկայացրեց իր երաժշտական ծառայությունը

Մեկնարկել է WWDC համաժողովը, որն ամեն տարի կազմակերպվում է Apple ընկերության կողմից։ Միջոցառման ընթացքում ընկերությունը ներկայացրել է իր Apple Music երաժշտական ծառայությունը, որը հունիսի 30-ին հասանելի կլինի iOS-ի և աշնանը Apple TV ու Android օգտագործողների համար։

Apple Music-ն իրենից կներկայացնի հոսքային ծառայություն, որը 24 ժամ շարունակ կհեռարձակի երաժշտություն և թույլ կտա հետևել սիրելի կատարողների գործունեությանը։ Ծառայությունը կարժենա ամսական 10 դոլար, և չնայած դրան՝ ընկերության ներկայացուցիչները հույս են հայտնել, որ Apple Music-ը կհավաքի 100 մլն բաժանորդ։

Հավելվածը կունենա երգացանկերի, օնլայն ռադիոյի հնարավորություն։ Ընկերությունը նույնիսկ հրավիրել է աշխատելու բրիտանացի դիջեյի, որն այս պահին աշխատում է BBC-ում և MTV-ում։

Աղբյուրը՝ theverge.com