Google-ը կօգնի ընտրել «ճիշտ» սմարթֆոն

Google-ը կօգնի ընտրել «ճիշտ» սմարթֆոն

Google ընկերությունը գործարկել է նոր օնլայն ծառայություն, որի նպատակն է գնորդներին օգնել կողմնորոշվել Android-սմարթֆոն ընտրելիս։ Android Phone Picker կայքն ընտրությունը հեշտացնում է տարբեր չափոորոշիչների միջոցով։

Օրինակ՝ եթե օգտագործողն առաջին հերթին հետաքրքրված է խաղերով, ապա կայքը տարբեր հարցերի միջոցով կճշտի բոլոր մանրամասները, սիրելի խաղերի ժանրը, խաղալու օրական միջին տևողությունը և այլն։

Իսկ եթե ապագա գնորդին հետաքրքրում է սելֆիներ անելը, ապա համակարգը կհուշի, թե որ մոդելներն ունեն հզոր դիմային տեսախցիկ։

Աղբյուրը՝ Android Phone Picker

Բաժիններ: Մոբայլ