Apple-ը դադարեցրել է առաջին iPad mini-ի վաճառքը

Apple-ը դադարեցրել է առաջին iPad mini-ի վաճառքը

Առաջին սերնդի iPad mini պլանշետը հանվել է վաճառքից. այս մասին հաղորդում է 9to5Mac-ը: Սակայն այս առիթով Apple ընկերությունը ոչ մի հայտարարություն չի արել: The Verge-ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչները հաստատել են այս փաստը` նշելով, որ Apple-ն այժմ վաճառում է միայն Retina էկրաններով և 64-բիտանոց պրոցեսորներով սարքեր: Այս պահին ընկերության խանութներում և կայքում վաճառվում են միայն iPad Air, iPad Air 2, iPad mini 2 և iPad mini 3 պլանշետներ` A7 և A8X պրոցեսորներով:

Հիշեցնենք, որ առաջին սերնդի iPad mini-ն ներկայացվեց հանրությանը 2012-ի աշնանը: Այն աշխատում էր 32-բիտանոց A5 պրոցեսորով:

Ինչ վերաբերում է վաճառքից դուրս եկած iPad-ներին, ապա առաջին տարբերակը դադարեց վաճառվել 2011-ի մարտին, iPad 2-ը` 2014-ի մարտին, iPad 3-ը` 2012-ի հոկտեմբերին, իսկ iPad 4-ը` 2013-ի հոկտեմբերին:

Աղբյուրը` 9to5Mac

Բաժիններ: Մոբայլ
Թեգեր: Apple, iPad mini, վաճառք