LG-ն ներկայացրել է G4s «պարզեցված» սմարթֆոնը

LG կորեական ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է G4s սմարթֆոնը, որը որոշ շուկաներում կստանա G4 Beat անվանումը։ Սարքը LG G4 առաջատար սմարթֆոնի փոքրացված տարբերակն է՝ ավելի համեստ պարամետրերով։

Սմարթֆոնն ունի 5,2 դյույմանոց էկրան (LG G4-ն ունի 5,5 էկրան)՝ FullHD թույլատրելիությամբ, Qualcomm Snapdragon 615 պրոցեսոր (8 միջուկ, 1,5 ԳՀց, ներկառուցված LTE-մոդեմ), 1,5 օպերատիվ և 8 ԳԲ ներքին հիշողություն։ Տեսախցիկներն ունեն 8 և 5 ՄՊ մատրիցա։

Մարտկոցը 2 300 մԱ/ժ է, հեռախոսի քաշը 139 գրամ է, իսկ չափսերը՝ 142,7×72,6×9,85 մմ։ Որպես օպերացիոն համակարգ օգտագործվում է Android 5.1.1 Lollipop ՕՀ-ը։ Մոդելի գինն առայժմ չի հայտարարվել։

Աղբյուրը՝ LG