Panasonic-ը թողարկում է պաշտպանված 4-K պլանշետ՝ բժիշկների համար

Panasonic ընկերությունը ներկայացրել է իր նոր՝ պաշտպանված Toughpad FZ-Y1 4K-պլանշետը։ Ստեղծողները պլանշետը նախատեսել են բժիշկների, ճարտարապետների, խանութներում օգտագործելու և նույնիսկ նորաձևության ոլորտի համար։

Toughpad FZ-Y1- ն ունի 20 մատնաչափ անկյունագծով 4K էկրան, Intel Core i5–5300U vPro պրոցեսոր, 8 Գբ օպերատիվ հիշողություն և աշխատում է Windows 8.1 ՕՀ-ով, որը շուտով կթարմացվի մինչև Windows 10։ Ներքին հիշողությունն SSD է, 256 Գբ։

Սարքի մշակման ժամանակ շեշտը դրվել է նրա բարձրացված հուսալիության վրա։ 4K էկրանը տեղադրված է ապակեթելից պատրաստված հարվածակայուն կորպուսի մեջ։ Պլանշետը կարելի կլինի պատվիրել արդեն այս տարվա օգոստոսին՝ երկու տարբերակով՝ Value և Standard, իսկ տարեվերջին ընկերությունը պլանավորում է ներկայացնել պլանշետի բարձրացված արտադրողականությամբ տարբերակ՝ Performance անվանմամբ։

Աղբյուրը՝ Panasonic