Google-ի քարտեզները կպահպանեն բոլոր երթուղիների ու այցելած վայրերի պատմությունը

Google-ի քարտեզները կպահպանեն բոլոր երթուղիների ու այցելած վայրերի պատմությունը

Google-ի քարտեզագրական ծառայությունում հայտնվել են նոր ֆունկցիաներ, որոնք գրանցում և պահպանում են բոլոր երթուղիների ու այցելած վայրերի պատմությունը՝ դասակարգելով այն ըստ օրերի։ Օգտագործողը կարող է ընտրել ժամանակահատվածը կամ կոնկրետ օրը, և Your timeline պատուհանը ցույց կտա այդ ժամանակահատվածում կատարված բոլոր երթուղիները, իսկ Your places բաժինը՝ այցելած վայրերը՝ սրճարանները, խանութները, թանգարանները և այլն։

2015-07-15 13_47_42

Հիշողությունները թարմացնելու համար քարտեզում կցուցադրվեն նաև Google Photos-ից նկարներ, որոնք արվել են տվյալ տարածքում։ Ընկերության պաշտոնական բլոգը գրում է, որ իր մասին ինֆորմացիան կարող է տեսնել միայն օգտագործողը։ Ցանկության դեպքում հնարավոր է ջնջել կոնկրետ օրերի կամ ողջ պատմությունը։

Աղբյուրը՝ Google բլոգ