Caviar-ը ներկայացրել է Պուտինի ստորագրությամբ Apple Watch (տեսանյութ)

Caviar-ը ներկայացրել է Պուտինի ստորագրությամբ Apple Watch (տեսանյութ)

Caviar ոսկերչական ընկերությունը, որը հայտնի է iPhone-ի թանկարժեք մոդիֆիկացիաներով, ներկայացրել է Apple Watch Epoca մոդելը, որը նվիրված է Ռուսաստանին ու ռուսական պատմությանը։ Արտադրողը երեք ժամանակաշրջան է շեշտել՝ Ցարական Ռուսաստան, Սովետական ու Ժամանակակից։ Վերջին մոդելի վրա պատկերված է երկրի գերբը և Պուտինի ստորագրությունը։

Սովետական Ռուսաստանին նվիրված տարբերակը զարդարված է Կրեմլի ու Լենինի դամբարանի պատկերներով, իսկ «ցարական» տարբերակը՝ Ձմեռային պալատի նկարով։

Յուրաքանչյուր մոդելը պատրաստվել է 999 խմբաքանակով։ Գինը փոխվում է՝ կախված գոտու ընտրությունից։ Ամենաթանկն արժի Պուտինի ստորագրությամբ մոդելը՝ 197 000 ռուբլի, իսկ «սովետականն» ու «ցարականը»՝ 187 000։

Աղբյուրը՝ Caviar