Alphabet.com-ի տերը չի պատրաստվում վաճառել դոմեյնը Google-ին

Alphabet.com-ի տերը չի պատրաստվում վաճառել դոմեյնը Google-ին

Օգոստոսի 11-ին Google-ը հայտարարեց, որ կդառնա Alphabet հոլդինգի մի մասը, որը կգլխավորեն Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը։ Հոլդինգի կայքը տեղադրված է abc.xyz դոմեյնում, իսկ Alphabet.com հասցեն պատկանում է գերմանական BMW ավտոկոնցեռնին։

The New York Times-ը գրում է, Alphabet-ը BMW-ի ստորաբաժանումներից մեկն է։ Alphabet.com-ը գրանցվել է 1995 թվականին։

BMW-ի ներկայացուցիչները պարզաբանել են, որ ընկերությունը չի պատրաստվում վաճառել դոմեյնը, բացի այդ՝ Google-ի ներկայացուցիչները չեն էլ դիմել այս հարցով։

Աղբյուրը՝ The New York Times

Բաժիններ: Աշխարհ