Հրապարակվել է նոր Nexus-ի լուսանկարը

Հրապարակվել է նոր Nexus-ի լուսանկարը

Աշնանը կներկայացվի միանգամից երկու Nexus սմարթֆոն, որոնցից մեկի լուսանկարը հայտնվել է ցանցում։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Nexus-ներից մեկը մշակում է LG ընկերությունը։

Լուսանկարը տեղադրվել է Google+ սոցցանցում և այն ցուցադրում է սպիտակ պլաստիկ պատյան ունեցող սսմարթֆոն։ Լուսանկարից երևում է, որ տեսախցիկն ունի երկու լուսարձակ ու լազերային ավտոֆոկուս։ Տեսախցիկից ներքև գտնվում է մատնահետքի սկաները։

Չափսերից դատելով՝ սմարթֆոնն ունի 5,2 դյույմանոց էկրան։

Նշենք, որ ավելի վաղ տարածված լուրերի համաձայն՝ Nexus 5-ը կունենա  Qualcomm Snapdragon 808  պրոցեսոր, նոր սերնդի USB Type C պորտ։

Աղբյուրը՝ Engadget

Բաժիններ: Մոբայլ
Թեգեր: Nexus, Nexus 5