BLOCKS․ առաջին խելացի ժամացույցը՝ փոխվող մոդուլներով (տեսանյութ)

BLOCKS Wearables ստարտափ ընկերությունը Kickstarter կայքում ներկայացրել է խելացի ժամացույց, որի մասերը կարելի է փոխել։ Սարքի արտադրության համար պահանջվող գումարի կրկնակին արդեն հավաքվել է, թեև դրամահավաքի ավարտին դեռ 36 օր կա։

Նախապատվեր ձևակերպելու դեպում ժամացույցն արժե 195 դոլար։ Այն ունի ֆիզիկական ակտիվության թրեքեր, ձայնային կառավարում, Wi-Fi, Bluetooth մոդուլներ։ BLOCKS-ն ունի գունավոր թաչսքրին, արագաչափ, գիրոսկոպ, Qualcomm Snapdragon 400 պրոցեսոր։ Ժամացույցը համատեղել է ինչպես Android-սմարթֆոնների, այնպես էլ iPhone-ների հետ։

Ժամացույցի փոխվող/ավելացվող մոդուլներից են մարտկոցը, GPS-ը, NFC-չիպը, SIM-քարտի մոդուլը, տեսախցիկը և այլն։

Աղբյուրը՝ Kickstarter