Samsung-ը ցուցադրել է իր երկրորդ Tizen-սմարթֆոնը

Samsung-ը ցուցադրել է իր երկրորդ Tizen-սմարթֆոնը

Samsung ընկերությունը շարունակում է զարգացնել իր Tizen օպերացիոն համակարգը և ներկայացրել է Z3 նոր սմարթֆոնը, որն ունի 5 դյույմանոց էկրան և աշխատում է Tizen OS 2.4 օպերացիոն համակարգով։

Սարքը հնարավոր կլինի պատվիրել միայն Snapdeal կայքում։ Սպասվում է, որ սմարթֆոնը վաճառքի դուրս կգա հոկտեմբերի 21-ին ու կարժենա մոտ 130 դոլար։

Tizen Z3-ն ունի քառամիջուկ Speedtrum սմարթֆոն՝ 1,3 ԳՀց հաճախականությամբ, 1 ԳԲ օպերատիվ հիշողություն, 8 ԳԲ ներքին, մինչև  128 ԳԲ microSD-քարտ, 8 ՄՊ Bright Lens (f/2.2) հիմնական տեսախցիկ և լայնանկյուն 5 ՄՊ դիմային տեսախցիկ։

Մարտկոցի տարողությունը 2600 մԱ*ժ է,  Tizen OS 2.4-ում առկա Ultra Power Saving Mode խնայողական ռեժիմը թույլ է տալիս սմարթֆոնը սպասողական ռեժիմում պահել 33 ժամ, ընդ որում՝ այդ ընթացքում ծախսում է մարտկոցի 10%-ը միա յն։

Tizen-ը հիմնված է Linux-ի վրա ու ունի բայց ելքային կոդ։ Իր առաջին Tizen-սմարթֆոնը Samsung-ը թողարկել էր ս․թ․ հունվարին Հնդկաստանում։

Աղբյուրը՝ Samsung

Բաժիններ: Մոբայլ
Թեգեր: Tizen, Tizen OS 2.4, Z3