Աղցան ենք պատրաստում անմիջապես սմարթֆոնի վրա (տեսանյութ)

Աղցան ենք պատրաստում անմիջապես սմարթֆոնի վրա (տեսանյութ)

Չինական Oukitel ընկերությունը հետաքրքիր գովազդ է պատրաստել՝ նպատակ ունենալով ցուցադրել է իր U7 Pro մոդելի էկրանի ամրությունը։ Տեսանյութի հերոսը աղցան է պատրաստում անմիջապես այս մոդելի մի քանի սմարթֆոնների վրա։

Նշենք, որ U7 Pro մոդելն ունի 5,5 դյույմանոց էկրան՝ 1280 х 720 թույլատրելիությամբ, MediaTek MT6580 չիփսեթ՝ քառամիջուկ պրոցեսորով (1,3 ԳՀց) և 1 ԳԲ օպերատիվ հիշողությամբ։ Աշխատում է Android 5.1 օպերացիոն համակարգով, ունի երկու Sim-քարտի, microSD-ի հնարավորություն, 12,8 ՄՊ հիմնական ու 1,9 ՄՊ դիմային տեսախցիկներ, 2500 մԱժ մարտկոց։

Աղբյուրը՝ Phonearena

Բաժիններ: Բլոգ, Մոբայլ
Թեգեր: Oukitel, U7 Pro, աղցան