Samsung-ը ներկայացրել է «բացովի-փակովի» W2016 սմարթֆոնը

Samsung ընկերությունը թողարկել է ներկայիս շուկայի համար ոչ ստանդարտ տեսքով «բացովի-փակովի» սմարթֆոն։ Այս քայլին դիմելու պատճառը պահանջարկն է, ասիական երկրներում՝ հատկապես Չինաստանում ու Ճապոնիայում, այս տեսակի հեռախոսները դեռևս մեծ պահանջարկ են վայելում։

W2016 մոդելը մշակվել է China Mobile ընկերության հետ համատեղ։ Այն ունի 3,9 դյույմանոց SuperAMOLED-էկրան՝ HD-թույլատրությամբ, Exynos 7420 պրոցեսորով (2,1 ԳՀց հաճախականություն), 3 ԳԲ օպերատիվ ու 64 ԳԲ ներքին հիշողություն, 16 ՄՊ հիմնական ու 5 ՄՊ դիմային տեսախցիկ։

Սմարթֆոնն աշխատում է Android 5.1.1 օպերացիոն համակարգով, ունի արագ լիցքավորվելու հնարավորություն, առաջարկվում է մոխրագույն ու ոսկեգույն տարբերակներով։ Գնի մասին ընկերությունն առայժմ չի հաղորդել։

Աղբյուրը՝ Samsung