Pepsi-սմարթֆոն, որն ունի մատնահետքի սկաներ

Pepsi ընկերությունը գովազդային նպատակներով թողարկել է Pepsi  ապրանքանիշը կրող սմարթֆոն: Նորույթն ունի 5,5 դյույմանոց FullHD-էկրան, իսկ տեխնիկական պարամետրերը միջին են` ութամիջուկ MediaTek MT6592 պրոցեսոր` 1,7 ԳՀց հաճախականությամբ, 16 ԳԲ ներքին ու 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, 3000 մԱ*ժ մարտկոց, մատնահետքի սկաներ:

Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը 13 ՄՊ է, իսկ դիմայինը` 5 ՄՊ: Հեռախոսն ունի երկու SIM-քարտերի հնարավորություն, մինչև 64 ԳԲ տարողությամբ microSD:

Հեռախոսն ունի ալյումինե կաղապար, 7,7 մմ հաստություն ու 158 գրամ քաշ: Որպես օպերացիոն համակարգ օգտագործվում է Android 5.1-ը:

Վերոնշյալ պարամետրերով մոդելն արժե 78 դոլար, սակայն առաջարկվում է նաև 110 դոլարանոց մոդիֆիկացիա, որը զեղչերից հետո կվաճառվի 156 դոլարով:

Աղբյուրը` Engadget