Հետազոտություն. սմարթֆոնները տարեկան 49 օր խլում են օգտագործողների կյանքից

TNS ընկերությունը ուսումնասիրություն է կատարել ու պարզել, որ պլանշետ ու սմարթֆոն օգտագործողները տարվա մեջ գումարային 49 օր ծախսում են իրենց գաջեթի վրա: Ընդ որում՝ պարզվել է, որ 16-30 տարեկան օգտագործողներն օրական 150 անգամ նայում են իրենց սմարթֆոնի էկրանին:

Սմարթֆոնում կամ պլանշետում տեղադրված 60-70 հավելվածներից օգտագործվում են սովորաբար տասը, հիմնականում սոցցանցերը: 46-65 տարեկան օգտագործողներն ավելի պասիվ են օգտվում գաջեթներից՝ օրական ծախսելով մոտ 1,5 ժամ:

Աղբյուրը՝ news.com.au