Apple-ի նոութբուքները ճանաչվել են ամենահուսալիները

Apple-ի նոութբուքները ճանաչվել են ամենահուսալիները

Apple ընկերության MacBook նոութբուքը շուկայում առկա ամենահուսալի նոուբուքն է, այս եզրակացության են եկել Consumer Remorts-ի փորձագետները

Հետազոտությանը մասնակցել է 58 հազար մարդ, ովքեր 2010-2015թթ. գնել են նոութբուք: Առաջին երեք տարվա ընթացքում Acer, Lenovo, Samsung նոութբուքների 20%-ը կոտրվել է, Acer, Lenovo, Toshiba, HP, Dell և Asus-ի դեպքում ցուցանիշը եղել է 18-19%, MacBook Air և MacBook Pro մոդելների դեպքում վնասված նոութբուքների թիվը կազմել է 7% ու 9%-ն համապատասխանաբար:

Հարցումը ցույց է տվել նաև, որ Windows-ով աշխատող նոութբուքները միջինում շաբաթական օգտագործվել են 20 ժամ, իսկ MacBook-ները` 23 ժամ:

Աղբյուրը` MacRumors

Թեգեր: Apple, MacBook, MacBook Pro, Windows